Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Հյութերի վտանգավորության մասին

Հյութերի վտանգավորության մասին

Նարնջի հյութը պակաս վտանգավոր չէ, քանի որ շատ  շաքար է պարունակում. այնքան, որքան գազավորված ըմպելիքում է պարունակվում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ճարպակալման հարցերով կառավարական խորհրդատուն։

Պրոֆեսոր Սյուզան Ջեբը հայտնել է, որ հրաժարվում է նարնջի հյութից եւ մնացած երկրներին կոչ է անում հետեւել իր օրինակին: Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս հարկ սահմանել բոլոր տեսակի հյութերի համար, քանի որ դրանցում ճարպակալման հանգեցնող շաքարի բարձր տոկոս է պարունակվում, հայտնում է MedicInform.Net-ը։

Հյութը շատ արագ է մարսվում, եւ երբ այն հայտնվում  է ստամոքսում, օրգանիզմը չի ընկալում՝ հյո՞ւթ է, թե՞ որեւէ այլ բան։ Այս կապակցությամբ մասնագետները խորհուրդ են տալիս քչացնել նարնջի հյութի կիրառությունը կամ ընդհանրապես բացառել այն՝ փոխարինելով թարմ մրգերով։ Իսկ հյութը խմելու ցանկության դեպքում այն հարկավոր է ջրով բացել եւ հրաժարվել ամենօրյա կիրառությունից, պնդում է Սյուզան Ջեբը։

Պրոֆեսորը նաեւ հիշեցրել է, որ նախօրեին առողջապահության ոլորտի փորձագետները եզակացրել են, որ շաքարն օրգանիզմին նույնքան վնաս է պատճառում, որքան ալկոհոլը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vredno-vsyo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ